Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական ՏՀՏ 26 ընկերություններ մեկ ամիս կշրջեն Եվրոպայում և կներկայացնեն Հայաստանի հնարավորությունները

Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի 26 կազմակերպություն իրենց ձեռքբերումները կներկայացնեն եվրոպական 20 երկրներում: Հոկտեմբերի 4-ին մեկնարկում է «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որն ընդունված ձևաչափ է աշխարհում, ինչին Հայաստանը միանում է առաջին անգամ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, շուրջ մեկ ամիս տևող ծրագիրը թույլ կտա հայկական ՏՀՏ կազմակերպություններին ներկայացնել իրենց ձեռքբերումները եվրոպական շուկային, որը կարևոր ուղղություն է հայկական ընկերությունների համար: «Սա նոր ձևաչափ է, որտեղ մեր բիզնեսմենները հնարավորություն կստանան առերես հանդիպելու եվրոպացի գործարարների հետ, որի արդյունքում կստացվեն կոնկրետ գործնական առաջարկություններ և պայմանավորվածոթյուններ ձեռք կբերվեն»,- Արմենպրես-ի փոխանցմամբ` ասաց Էմիլ Տարասյանը:

Նրա խոսքով` ծրագրի շրջանակներում ոչ միայն B2B հանդիպումներ կկայանա, այլև ՀՀ պաշտոնյաների, այդ երկրներում հայկական դեսպանությունների, առևտրային կառույցների ներկայացուցիչների հետ կներկայացնեն Հայաստանում ներդրումային քաղաքականության առավելություններն ու հարկային արտոնությունները:

Ծրագրի համակազմակերպիչ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով` այս միջոցառման մեջ ամենակարևոր հանգմանքն այն է, որ դա ամբողջությամբ արվում է մասնավոր սեկտորի հովանավորությամբ: «Միևնույն ժամանակ ստացել ենք կազմակերպչական մեծ օգնություն պետության կողմից: Էկոնոմիկայի, Արտաքին գործերի, Սփյուռքի նախարարությունների միջոցով է հնարավոր իրականացնել այս միջոցառումները: Ծրագիրը բավականին հետաքրքիր բանաձևի վրա է հիմնված, այցելելու ենք 20 երկիր: Սա մեծ առիթ է Հայաստանի համար, որ մեկ արշավով ներկայացնենք Հայաստանի ՏՏ հնարավորությունների ամբողջ ներուժը»,-ասաց Վահան Շաքարյանը` ավելացնելով, որ իրենց օրինակի վրա արտասահմանյան գործընկերներին ցույց են տալու Հայաստանում գործելու առավելությունները:

Վահան Շաքարյանը նշեց, որ հոկտեմբերի 4-ին է լինելու ծրագրի սկիզբը և ասաց, որ սպասում են բարի ճանապարհ մաղթողներին «ԴիջիԹեք Էքսպո»-ի ժամանակ: Նա հավելեց, որ արդեն ունեն առաջարկ նմանատիպ արշավ իրականացնել դեպի ԱՄՆ և Կանադա, որը պատրաստվում են անցկացնել հաջորդ տարի:

Ավտովազքը հովանավորող «Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանի հավաստմամբ` այդ որոշմանը եկան երկու հիմնական պատճառով: «Մենք 2013-ին, երբ որոշեցինք մեր նորարարական գործառույթները տեղափոխել Հայաստան, հավատ ունեինք, որ, հենվելով հայկական ինտելեկտուալ ներուժի վրա, կկարողանանք շարունակել մրցակցել արտաքին շուկաներում` ունենալով բավականին լուրջ մրցակիցներ: Այսօր ունենք վստահություն, որ այդ ընտրությունը սխալ չէր, գնում ենք աշխարհին ապացուցելու, որ կա կենդանի օրինակ, որը, կատարելով իր ընտրությունը ՀՀ տեխնոլոգիական ոլոր տի օգտին, չի տուժել, այլ շահել է»,-շեշտեց Արամ Առաքելյանը` ավելացնելով, որ մյուս կողմից էլ` այս միջոցառումը համապատասխանում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը նպաստելու իրենց նպատակին:

Նա նաև նշեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը բխում է բոլորի շահերից: «Մենք ապագան տեսնում ենք ոչ թե Հայաստանը աութսորսինգով զբաղվող երկրի, այլ որպես մի հիմք` «Սիլիկոնային հովտի» նման, քանի որ մենք էլ ունենք «Արարատ Վելլի», որտեղ զարգացվում են նախագծեր, որոնք մրցունակ են միջազգային շուկայում»,-ընդգծեց Արամ Առաքելյանը:

Համակազմակերպիչ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը շեշտեց, որ իրենց են միացել մեծ թվով հայկական ընկերություններ, որոնք նպատակ ունեն ներկայացնել Հայաստանը որպես տարանցիկ ուղի, որպես ռեգիոնալ շուկա եվրոպացիների համար:

Նա մեծապես գնահատեց ՓՄՁ ԶԱԿ աջակցությունը և նշեց, որ երկրներում իրենց կմիանան տարբեր կազմակերպությունների և հայկական դեսպանատների ներկայացուցիչներ: Իսկ Հայաստանը կներկայանա ինչպես «հարթ և սովթ», այնպես էլ ինժեներական լուծումներով:

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ կայցելեն 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող «Hi-Tech. Made in Armenia» բիզնես ֆորումներին, հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը:

Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջացառումներին:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'