Իրանը շտապ կարգով պետք Է բարձրացնի մարտական պատրաստության մակարդակը. Խամենեի
International newsԻրանի զինված ուժերը պետք Է բարձրացնեն մարտական պատրաստության մակարդակը՝ արտաքին թշնամու հարձակումից երկիրը պաշտպանելու համար: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Զինված ուժերը պետք Է շտապ կարգով բարձրացնեն իրենց մարտական պատրաստության մակարդակը, որպեսզի հակառակորդի մտքով իսկ չանցնի հարձակվել մեզ վրա»,-Խամենեիի խոսքը մեջբերել Է ԻՍՆԱ գործակալությունը: