Yerevan, 28.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում խոսում են ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հեռանալու մասին

International news

Ադրբեջանում ինտենսիվորեն խոսում են արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդայրովի` մոտ ժամանակում պաշտոնանկության մասին:

Այդ խոսակցություններն ավելի հաճախակիացել են արտասահմանյան երկրներում Ադրբեջանի դեսպանությունների որոշ դիվանագետների կողմից ծառայության երկրներում ապաստան խնդրելու փաստերից հետո: Այդ երեւույթը խիստ անհանգստացրել է Ադրբեջանի իշխանության վերին օղակներին, որոնց մոտ կարծիք է ամրապնդվել, որ Էլմար Մամեդյարովը չի կարողանում պատշաճ կերպով վերահսկել դեսպանատների աշխատանքը: 

Minval.az-ն այդ առնչությամբ գրում է, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի եւ Արեւմուտքի տեղեկատվական ճնշման տակ, Ադրբեջանի ԱԳՆ-ում դիվանագետների ապաստան խնդրելու հետ կապված միմյանց հետեւող սկանդալներն իշխանություններին ստիպել են շտապ կադրային փոփոխությունների դիմել գերատեսչությունում:

Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է 2004 թվականի ապրիլից:

Ադրբեջանի 2015 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը խստորեն քննադատել էր ԱԳՆ-ի աշխատանքը` հայտարարելով, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը «չի համապատասխանում երկրի նկատմամբ դրսեւորվողվերաբերմունքին»:
 

Կայքի աղբյուրների համաձայն` Էլմար Մամեդյարովին փոխելու պլանը օրակարգ էր եկել 2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները խստացրել էին Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում հռետորաբանությունը: Պարզվում է, որ այդ ժամանակ, երբ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին փոխարինեցին Զաքիր Հասանովով, պետք է փոխվեր նաեւ ԱԳՆ ղեկավարը` Ալիեւի մշակած պլանով Ղարաբաղյան հակամարտության հարցում «հարձակողական դիվանագիտության անցնելու» համար:

Այժմ Ադրբեջանում գտնում են, որ Մամեդյարովին չի հաջողվել «օգտվել» «հարձակողական դիվանագիտություն» ներդնելու հարցում Նախագահի տված հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ուղղված արատասահման այցելելու հրավերները, արտասահմանյան երկրների պատվիրակությունների այցերը ԼՂ նույնպես համարվում են ԱԳՆ-ի արտաքին քաղաքական կուրսի «անատամ դիվանագիտության» արդյունք:

Իշխանական մարմիններից կայքին հասած տեղեկություններով` Մամեդյարովի պաշտոնանկության վերաբերյալ վերջնական որոշումն արդեն ընդունված է: Տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո Էլմար Մամեդյարովը կնշանակվի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, իսկ 2014 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Յաշար Ալիեւը կնշանակվի փոխարտգործնախարար:

Ադրբեջանում խոսում են նաեւ, որ Մամեդյարովը կփոխարինվի փոխարտգործնախարար Արազ Ազիմովով, որն այդ ոլորտում աշխատում է սկսած 1989-1990-ական թվականներից, իսկ փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից:

Ադրբեջանի ԱԳՆ-ի` «հարձակողական դիվանագիտության» անցնելու պլանի համաձայն` Արազ Ազիմովին զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավակնորդներ են համարվում նաեւ Ղարաբաղյան հարցում «սկզբունքային» դիրքորոշում ունեցող, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Ըստ կայքի` Ադրբեջանի քաղաքական ետնաբեմում ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավակնորդ են համարում նաեւ պատգամավոր Ազայ Գուլիեւին, ում Ադրբեջանում համարում են «հայերի դեմ տեղեկատվական պատերազմում լուրջ ներդրում ունեցած անձ»:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues