ԵՄ-ի ԱԳ նախարարները Սիրիայի իրադրությունը կքննարկեն հոկտեմբերի 12-ի հանդիպմանը
International newsՍիրիայի հակամարտությունը «գլխավոր թեմաներից մեկը կդառնա Եվրամիության արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 12-ին կայանալիք հերթական հանդիպմանը»:
Այդ մասին հայտնել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Քեթրին Ռեյը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն «պատրաստ Է քաղաքական մեթոդներով օժանդակություն ցուցաբերել սիրիական հակամարտության լուծմանը»:
«Բացի ռազմական միջոցներից, այսօր խիստ կարեւոր Է ՄԱԿ-ի հովանու ներքո իշխանափոխության գործընթաց սկսել՝ բոլոր հիմնական քաղաքական ուժերի մասնակցությամբ այդ երկրում պատերազմը դադարեցնելու համար»,-ասել Է Ռեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: