Ադրբեջանի գործելաոճը հայկական կողմին ստիպում է դիմել պատժիչ քայլերի. ԱԺ պատգամավոր
PoliticsՍահմանին պարբերաբար լարվածություն առաջացնելուԱդրբեջանի քաղաքականությունը և դրան միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը Հայաստանին ստիպում են հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անվտանգության տեսանկյունից մեկ տարածք են, հիշեցնել, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է:
Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է համարում:
«Ադրբեջանը պարբերաբար սադրանքների է դիմում, սահմանին լարվածություն է առաջացնում, իսկ վերջին ժամանակահատվածում էականորեն մեծացրել է զինատեսակների տրամաչափը: Հայաստանն ահազանգում է միջազգային հանրությանը, տեղեկացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ստանում է համահարթեցված մի հայտարարություն, որ իրենք մտահոգ են: Հայաստանը շարունակում է այդ մասին ահազանգել, Ադրբեջանն այդ ընթացքում խորացնում է իր ցինիկ ու լկտի պահվածքը:
Այս դեպքում Հայաստանին այլ բան չի մնում, քան հիշեցնել, որ ինքը Լեռնային Ղարաբաղի Հաննրապետության անվտանգության երաշխավորն է և որ անվտանգության տեսանկյունից դրանք նույն տարածքն են: Այս ամենը ստիպում է նաև հայտարարել, որ եթե որևէ բան չի արվում Ադրբեջանին զսպելու համար, հայկական կողմը ստիպված է դիմել պատժիչ քայլերի»,- ընդգծեց Բեքարյանը:
Պատգամավորը նկատեց՝ երբ բացակայում են քաղաքական հասունությունն ու քաղաքական մշակույթը, որևէ կողմի զիջումների գնալը, ապա մարդասիրական քայլերը, սադրանքներին չպատասխանելը ընկալվում է որպես թուլության նշան: Նրա խոսքով՝ ադրբեջանական սադրանքներին չպատասխանելը նրանց կողմից ընկալվում և հանրությանն էլ ներկայացվում է որպես հայկական կողմի թուլության նշան: «Նրանց մոտ մոտավորապես այս տրամաբանությունն է աշխատում, քանի որ քաղաքական հասունություն ու մշակույթ նրանց մոտ չկա: Եվ փոխանակ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի ինչ-որ ձևով իրեն հավ աքել, դիմում է ավելի լկտի և կատաղի գործողությունների, իսկ նման պարագայում Հայաստանին այլ բան չի մնում, քան համարժեք պատասխան տալը»,- շեշտեց պատգամավորը:
Նա ցավալի է համարում այս իրողությունը, քանի որ այդ ամենի արդյունքում մարդկային կյանքեր են խորտակվում:
«Ես սա ցավալի եմ համարում նաև այն տեսանկյունից, որ, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանն իր զոհերին թաքցնում է սեփական հանրությունից: Այդ երկրի ղեկավարությունն իրեն թույլ է տալիս իրականացնել գործողություն, խորտակել դիմացինի կյանքը, պատասխանատվություն ստանձնել դրա համար և նույնն անել նաև սեփական հանրության նկատմամբ:
Ես բերեմ վերջին օրինակը, երբ ադրբեջանական գործողության արդյունքում նրանք 6 զոհ ունեին և դրա մասին ոչին չ չէին հաղորդում, հայկական կողմը հրապարակեց այդ զոհերի անունները, որպեսզի չաշխատի Ադրբեջանի կողմից սեփական հանրությանը խաբելու քաղաքականությունը»,- մանրամասնեց Բեքարյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի հանրության մեծ մասը չի ողջունում և չի ընդունում այն գործելաոճը, որը որդեգրել է այդ երկրի ղեկավարությունը: