Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ին զգուշացրել է Բաքվի կողմից Եվրոպայի նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու մասին

Politics

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,  Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է կազմակերպության անդամ պետություններից մեկի իրական կեցվածքը, որն ուղղակիորեն հակադրվում է այն արժեքային համակարգին, որի վրա է հիմնված Եվրոպայի խորհուրդը և ժամանակակից եվրոպական քաղաքակրթությունը: 

«Այստեղ ներկաները լավ տեղեկացվա ծ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի ղեկավարության կողմից ոչ մի կերպ չդադարող և գնալով առավել ահագնացող հակահայկական և ռասիստական հռետորաբանությանը: Հենց նոր, հենց այս դահլիճում մենք նոր ականատես եղանք նաև պատգամավորների նմանատիպ կեցվածքին: Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն սկսել է սեփական հասարակության շրջանում անհանդուրժողականություն սերմանել ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն Եվրոպայի նկատմամբ»,- ԵԵԽՎ-ում ունեցած իր ելույթում նշել է Կարապետյանը:

Նա հիշեցրել է, որ շաբաթներ առաջ, սեպտեմբերի 15-ին, սեփական երկրում տիրող կոռուպցիայի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող բռնությունների ու ձերբակալությունների վերաբերյալ հարցերին չկարողանալով տալ որևէ խելամիտ և բանական բացատրություն՝ Իլհամ Ալիևը մեղադրանքների տարափ թափեց Եվրոպայի և եվրոպական արժեքների վրա:

«Եվրոպան, որն այսօր բախվել է բազմահազար փախստականների ծանր խնդրին, փորձում է պատվով դուրս գալ և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, իսկ «օրենք» հասկացությունը խորթ է Ադրբեջանի համար: Նախքան Եվրոպային և եվրոպական արժեքների վրա ցեխ շպրտելը՝ Իլհամ Ալիևը ճիշտ կաներ բարելավեր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով փախստական դարձած իր ժողովրդի պայմանները, այլ ոչ թե նրանց պահեր որպես սեփական քաղաքականության գերի:

Հայերի նկատմամբ ատելության սերմանմանն է ծառայում նաև այն, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հնչեցնում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ` շուրջ 2800-ամյա պատմություն ունեցող Երևանը և Հայաստանի մի շարք այլ մարզեր հորջորջելով որպես ադրբեջանական հողեր: Մասնավորապես, վերջերս թյուրքախոս պետությունների ղեկավարների 5-րդ գագաթաժողովում հնչեցված հայտարարությունում Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ Հայաստանի հարավը հանդիսանում է ջրբաժան թուրքախոս պետությունների միջև և արգելակում է նրանց համագործակցությունը: Նման անպատասխանատու հայտա րարությունները էականորեն մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում և հակադրվում են խաղաղության, համերաշխության և հանդուրժողականության արժեքներին»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Նաիրա Կարապետյանն անդրադարձել է նաև այն աղաղակող ագրեսիայի օրինակներին, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի 25-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված հայկական բնակավայրերի նկատմամբ: «Արդեն քանիցս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում կարևոր հանդիպումից առաջ Ադրբեջանը դիմում է հերթական սադրանքի` այս անգամ հիմնական թիրախ վերցնելով խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական կողմի արձակած կրակին զոհ դարձան երեք հայ խաղաղ բնակիչ՝ երեք կին և վիրավորվեցին 4-ը:

Այն, որ 1994թ. կնքված հրադադարի պայմանագիրը պարբերաբար խախտող կողմը հենց Ադրբեջանն է, այսօր արդեն գաղնիք չէ ոչ մեկի համար: Այդ մասին խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս տարվա հունվարի իրենց համատեղ հայտարարությունում:

Ընդհանրապես, տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը «լուռ» է եղել միայն Բաքվում անցկացված եվրոպական խաղերի ժամանակահատվածում: Այսինքն, երբ ադրբեջանական ղեկավարությունը իրապես շահագրգռված է լինում զինադադարի պահպանման մեջ, տարածաշրջանում տիրում է հարաբերական անդորր, իսկ մնացած բոլոր դեպքերում մենք ականատես ենք լինում մարդկային կյանքը որպես արժեք մերժող պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողություններին»,- նշել է Կարապետյանը և հաց տվել. ««Մի՞թե սա է այն հանդուրժողականությունը, բազմամշակութայնությունը և մնացած այլ վեհ արժեքները, որոնց մասին հայտարարում է Իլհամ Ալիևը:

Կարծում եմ, որ մեր բոլորի խորը անհանգստությունը պետք է առաջացնի այն, որ ադրբեջանական ղեկավարությունը սեփական հասարակության` երկիրը բարեփոխելու արդարացի պահանջներին պատասխանում է արտաքին թշնամու կերպար ստեղծելով` ընդ որում այդ դերում տեսնելով ինչպես Հայաստանին ու հայ ժողովրդին, այնպես էլ՝ այժմ արդեն եվրոպական կառույցներին:

Այս տարի, երբ մենք բոլորս նշում ենք երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ ամյակը և վերլուծում այդ պատերազմի պատճառները, պետք է առավել ուշիմ մոտեցում ցուցաբերենք Եվրոպայի որևիցե անկյունում անհանդուրժողականության, ատելության և ագրեսիայի դրսևորումների նկատմամբ և թույլ չտանք, որ դրանք հանգեցնեն նոր ողբերգությունների կրկնությանը»:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App