Բրիտանացիների 45 տոկոսը դեմ Է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն
International newsԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ, ICM-ի կողմից այժմ այս հարցի շուրջ քվեարկություն անցկացվելու դեպքում, հանդես կգար մասնակիցների 45 տոկոսը:
Դրա հետ մեկտեղ ԵՄ-ին անդամակցությունը դադարեցնելը պաշտպանում Է հարցվածների 38 տոկոսը:
Հարցումն անցկացվել Է սեպտեմբերի 25-27-ը:
Սեպտեմբերի սկզբին Mail թերթի պատվերով անցկացված ուսումնասիրության ընթացքում հարցված բրիտանացիների մեծամասնությունն արտահայտվել Էր Եվրամիությունից դուրս գալու օգտին, նշում Է Bloomberg գործակալությունը:
Ինչպես հաղորդվել Է, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստացել Է ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն անցկացնել մինչեւ 2017 թվականի վերջը:
Մեծ Բրիտանիայից ապրանքների եւ ծառայությունների արտահանման գրեթե կեսը բաժին Է ընկնում ԵՄ-ին՝ 227 մլրդ ֆունտ ստեռլինգ՝ 2014 թվականին: Միջազգային ընկերությունները Մեծ Բրիտանիայում իրենց ներկայացուցչությունների միջոցով անմաքս մուտք են ստանում եվրոպական շուկա, որը բաղկացած Է 28 երկրներից՝ 500 մլն միագումար բնակչությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: