Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին
Politics«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հե տ կապերի վարչությունից, նիստը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը: