Թբիլիսին իր համար նոր հնարավորություններ Է տեսնում Իրանի խնդրի շուրջ գործարքի կապակցությամբ. Մարգվելաշվիլի
International newsԹբիլիսին հուսով Է, որ Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ ձեռք բերված համաձայնությունը եւ նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցների սպասվող չեղարկումը նոր հնարավորություններ կբացի Վրաստանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, Վաշինգտոնում հայտարարել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները մենք դիտարկում ենք որպես հնարավորություն: Միջազգային գործակցության գործընթաց Իրանի վերադառնալու ուղիներից մեկն անցնում Է Վրաստանի տարածքով: Ուստի դա հնարավորություն Է մեզ՝ որպես տարանցիկ պետության համար»,-ասել Է Մարգվելաշվիլին: Մոսկվայի եւ Թեհրանի փոխհարաբերությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, նախագահը նշել Է, որ այդ կապերը «երբեք չեն սպառնացել Վրաստանին», ընդ որում, նրա կարծիքով, ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները անհամեմատ ավելի կարեւոր են իր երկրի համար:< /p>
«Մենք դրան նայում ենք մեծ հետաքրքրությամբ եւ նոր հնարավորությունների հույս ունենք»,-հավելել Է Վրաստանի նախագահը, հաղորդել Է Sputnik-ը: