Քաղաքագետը սահմանին լարվածություն ստեղծելու Ադրբեջանի քայլերը կապում է նավթի գների անկման հետ
PoliticsԱդրբեջանի ղեկավարությունը նավթի գների անկմանը զուգահեռ լարվածություն է ստեղծում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քանի որ այդպիսով հեշտ կլինի ադրբեջանական հասարակությանը բացատրել բնակչության կենսամակարդակի անկումը, շեղել հասարակության ուշադրությունը երկրում առկա բազմաթիվ խնդիրներից: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ այս ժամանակահատվածում միայն կարող է պատերազմել, որովհետև հետագայում, կապված նավթի գների անկման հետ, նրանք այդքան փող չեն ունենալու պատերազմի մեջ մտնելու համար: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
«Նաև ես կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածություն առաջացնելու եղանակով փորձում է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայվեն»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ենոքյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հակամարտության սկզբից մինչև վերջերս դեմ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զորքի ներկայությանը, սակայն հիմա հասկանում է, որ այդ եղանակով կարող է ինչ-որ դրական արդյունքի հասնել հետագայում:
Սեպտեմբերին ադրբեջանական կողմը լարվածություն էր հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` գնդակոծության թիրախումպահելով նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Հայկական գյուղերը նյութական լուրջ վնասներ են կրել, դպրոցներում դասերնընդհատվել էին, դաշտերում որոշ ժամանակով անվտանգության նկատառումներով կանգ էր առել գյուղատնտեսական աշխատանքը:Ադրբեջանական կրակահերթերից վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, իսկ Բերդավան և Պառավաքարգյուղերում երեք քաղաքացիական անձ է սպանվել: