Մերկելի ժողովրդականությունն ընկնում Է
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականությունը երկրում ընկնում Է ԳՖՀ ժամանող փախստականների կապակցությամբ: Այդ մասին վկայում են հանրային կարծիքի հարցումների տվյալները, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով BBC-ին:
ARD գերմանական կորպորացիայի տվյալներով՝ հարցվածների 51 տոկոսը վախեցած Է երկրում գտնվող գաղթականների թվաքանակից: Դա 13 տոկոսով ավելի Է, քան նախորդ ամսին:
47 տոկոսին չի վախեցնում իրադարձությունների նման զարգացումը: Մերկելի քաղաքականության կողմնակիցների թիվը հարցվածների շրջանում ընկել Է 9 տոկոսով՝ մինչեւ 54 տոկոս: