Դավութօղլուն բացառել է Ռուսաստանի հետ Թուրքիայի դիմակայությունը
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլունհայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի օդային ռազմական գործողությունները ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ դիմակայության սպառնալիք չեն կրում;
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, Նյու Յորքից վերադարձին, որտեղ նա գտնվում էր ՄԱԿ-ի գագաթաժողովին մասնակցելու համար, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն ասել է.
Ռուսաստանը չորեքշաբթի օրվանից կետային ավիահարվածներ է սկսել ԻՊ-ի օբյեկտներին Սիրիայում: ՌԴ ՊՆ տվյալներով, երկու օրերի ընթացքում ռուսաստանյան ավիացիան ոչնչացրել է 10 նպատակակետ, այդ թվում` խոցել է պայթուցիկների ԻՊ-ի գործարանը, ահաբեկիչների հրամանատարական կետը, ռազմամթերքների պահեստը: Նշանակետերն ընտրվում են Ռուսաստանի եւ Սիրիայի հետախուզական, այդ թվում` օդային հետախուզության տվյալների հիման վրա: