ԵԱՀԿ-ն խաղաղասիրական գործողություններն ավելի արդյունավետ դարձնելու նոր ուղիներ է փնտրում
International newsԱնվտանգության նոր մարտահրավերներն ավելի են մեծացնում ԵԱՀԿ խաղաղասիրական գործողություններն ադապտացնելու անհրաժեշտությունը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում նախարարների հանդիպմանը նման հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:
Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի` անդրազգային և փոխկապակցված սպառնալիքների առաջացումը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն պետք է իր խաղաղասիրական գործողությունների և հակամարտության կարգավորման գործիքակազմի ադապտացման նոր ուղիներ փնտրի:
«ԵԱՀԿ արձագանքը Ուկրաինայում և դրա մերձակայքում տիրող ճգնաժամին ցույց տվեց կազմակերպության արդիականությունը ճգնաժամի կառավարաման և հակամարտության կարգավորման ոլորտում»,- ասել է Դաչիչը` հավելելով, որ ԵԱՀԿ-ն այժմ փնտրում է խաղաղասիրական բարդ գործողություններ իրականացնելու և պահպանելու կարողություններն ավելացնելու ուղիներ:
«Խաղաղասիրական գործողությունների արդյունավետ իրականացման համար ԵԱՀԿ-ն պետք է հարմարվի այսօրվա կարիքներին: Այն կարիք ունի ավելի շատ պլանավորման ռեսուրսների: Մենք պետք է քննարկենք ուղիներ, որոնք թույլ կտան ավելի շատ հնարավորություններ ներգրավել ԵԱՀԿ առաքելություններում»,- իր հերթին նշել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալթերը` կարևորելով անվտանգության ոլորտում ԵԱՀԿ ակտիվ համագործակցությունը ՄԱԿ-ի հետ:
«Իրատեսական է թվում, որ գնալով ՄԱԿ-ն ապավինելու է տարածաշրջանային կազմակերպություններին` հակամարտությունների կարգավորման և խաղաղաության խթանման բեռը թեթևացնելու համար: Մեր պարտականությունն է երաշխավորել, որ ԵԱՀԿն պատրատս լինի կատարաել իր դերը»,- ընդգծել է նա:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն, ով վարում էր քննարկումը, իր հերթին նկատել է, որ ժամանակակից մարտահրավերների բնույթը ԵԱՀԿ-ից պահանջում է ինստիտուցիոնալ ավելի ուժեղ կարողություններ:
Նա նույնպես գնահատել է ՄԱԿ-ի աջակցությունը համագործակցության ամրապնդման գործում: