Հաստատվել է Կլիչկո-Ֆյուրի մենամարտի օրը
SportՀաստատվել է WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչիկոյի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի մենամարտի օրը: «Boxing Scene»-ի հաղորդմամբ, մենամարտը կայանալու է նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում:
Ավելի վաղ Ֆյուրիի ներկայացուցիչները սոցիալական ցանցերում կատարել էին հետևյալ գրառումը. «Հիանալի նորություն. Պիտեր Ֆյուրին (Թայսոնի հորեղբայրը և մարզիչը) ասել է, որ մենամարտը կայանալու է նոյեմբերի 28-ին: Մնում է սպասել «Sky Sports»-ի հաստատմանը»:
Մենամարտի հեռարձակման իրավունքները տնօրինող «Sky Sports»-ն արդեն հաստատել է այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Կլիչկո-Ֆյուրի մենամարտը պետք է կայանար հոկտեմբերի 24-ին, հետաձգման պատճառն ուկրաինացի բռնցքամարտիկի՝ մարզման ժամանակ ստացած ձկնամկանի վնասվածքն է: