Ֆրանսիայում 30 ներգաղթյալի են հայտնաբերել սառնարան-բեռնատարում
International newsՖրանսիայի ոստիկանությունը Դյունկերն քաղաքի մոտակայքում բեռնատար-սառնարան է հայտնաբերել, որում ավելի քան 30 ներգաթյալ է գտնվելիս եղել:
Ինչպես հաղորդում է BBC-ն` France Presse-ին հղումով, մարդիկ, բարեբախտաբար, բոլորն էլ ողջ են եղել, սակայն տանջվում էին ցրտի պատճառով:
Փրկվածների թվում է եղել նաև 3 տարեկան մի երեխա: Իշխանությունների տեղեկություններով` բոլոր ներգաղթյալների վիճակը, բացառությամբ մեկի, մտավախության առիթ չի տալիս, թեև ջերմաստիճանը բեռնատարում մոտ է եղել 0 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Ինչպես հաղորդվում է` դեռևս հայտնի չէ, թե որքան են ժամանակ են նրանք անցկացրել սառնարանում կամ ինչպես են այնտեղ հայտնվել: Վարորդը, հավանաբար, տեղյակ չի եղել, որ մեքենայում մարդիկ կան: