Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուսուցչի տոնի առթիվ 44 մանկավարժներ արժանացան ՀՀ ԿԳՆ հուշամեդալների և պատվոգրերի

Ուսուցչի տոնի առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար հանրապետության դպրոցների լավագույն 44 մանկավարժները հուշամեդալներ և պատվոգրեր ստացան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից: Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ` Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ մանկավարժ լինելը նախևառաջ առաքելություն է: «Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր նվիրումի համար: Վստահ եմ, որ շուրջ 38 հազարանոց ուսուցչական «բանակն» արժանի է, որ այս օրը նշվի պետականորեն: Մանկավարժները շատ նման են բժիշկներին, քանի որ այս բնագավառներում միայն լավ մասնագետ լինելով անհնար է հաջողություններ գրանցել, որովհետև մանկավարժի առաքելությունն է` «այրվել, որպեսզի լուսավորվի այլոց ճանապարհը»: Ես շնորհակալ եմ ձեզ, որ զբաղվում եք ուրիշի երեխաներով, քանի որ այս ժամանակահատվածում, երբ մարդիկ հազիվ հասցնում են իրենց երեխաների հոգսերը հոգալ, մարդիկ, ովքեր ի պաշտոնե, աշխատանքի և առաքելության բերումով զբաղված են ուրիշի երեխաների դաստիարակությամբ բազմապատիկ անգամ արժանի են դրվատանքի և երախտագիտության խոսքերի: Մանկավարժի օրը և կյանքը հեշտ չէ Հայաստանում և խոստովանենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր, երբեք էլ հեշտ չի եղել: Եվ մանկավարժներն են, որ իրենց վրա են վերցն ում այդ դժվարությունների ամբողջական բեռը, երբ բարեփոխումների, սոցիալ-տնտեսական վիճակի, սերունդների փոփոխության և բարոյահոգեբանական մթնոլորտի ու արժեքների ճգնաժամի պարագայում դուք այն բացառիկ իմունային շերտն եք, որ աշխատում է ի օգուտ հասարակության ապագայի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`իր շնորհավորական խոսքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` շնորհավորելով նաև Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև Ջավախքում աշխատող բոլոր ուսուցիչներին:

Նա նկատեց, որ տարիների ընթացքում հարյուրավոր հանդիպումներ է ունեցել Հայաստանի բոլոր շրջաններում և Սփյուռքում աշխատող մանկավարժների հետ և քաջատեղյակ է նրանց խնդիրներին: «Իմ մայրը երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ, և ես ականատես եմ եղել, թե ինչ է նշանակում փորձել հոգալ սեփական երեխաների հոգսերը` միաժամանակ ստուգելով մի խուրձ տետր, պատրաստվելով բարդ դասերի և միջոցառումների անցկացմանը»,-վերհիշեց նախարարը` փաստելով, որ ուրախ է այս միջոցառմանը տեսնել նաև տղամարդ մանկավարժներին, ինչը վերջին տարիներին բավական հազվադեպ երևու յթ է: «Վերջին տարիներին շատ է խոսվում, որ տղամարդ մանկավարժները քչացել են, իհարկե, այդ խնդրի լուծման համար կա շատ պարզ դեղատոմս. պետք է մանկավարժի ֆինանսական գնահատականը հասցնել այնպիսի մակարդակի, որ նա կարողանա ընտանիք պահել, ինչը ներկա պահին դժվար լուծելի խնդիր է: Ցավոք, այսօր սա է մեր հնարավորությունը: Սակայն, համոզված եմ, որ դա հուսալքության պատճառ չէ, քանի որ մենք ունեցել ենք նաև շատ ավելի դժվար ժամանակներ: Մենք այս ուղղությամբ որոշակի նոր ծրագրեր ունենք, օրինակ` «Կրթության գերազանցության» ազգային ծրագիրը, որով լավագույն մանկավարժներին բավական մեծ աշխատավարձ ենք խոստանում և տարակարգերի ներդրված մեխանիզմը, որը թույլ է տալիս լավագույն ուսուցիչներին ստանա մինչև հիսուն տոկոս ավելի աշխատավարձ»,-շեշտեց Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում պարգատրման արարողությանը ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգևատրվեցին Լոռու մարզի Գուգարքի Հովհաննես Շիրազի անվան ավագ դպրոցի և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Զարուհի Մելքումյանը, Երևանի թիվ 121 հանրակրթական դպրոցի տնօրեն Օֆելյա Աղաբեկյանը, Երևանի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը եւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Առաքելյանը: 

ՀՀ ԿԳՆ հուշամեդալով պարգեւատրված Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ մանկավարժի սրտացավ աշխատանքը միշտ էլ տալիս է դրական արդյունքներ: «Ես համոզված եմ, որ երեխայի դաստիրարակության գործում, բացի դպրոցից, մեծ դեր է խաղում նաև ընտանեկան դաստիարակությունը: Երեխաները պետք է հարգանքով վերաբերվեն ուսուցչին, ինչպես մեր ժամանակներում էր. նույնիսկ եթե մեր պահանջները արդարացի էին, իսկ ուսուցիչը սխալ մոտեցում էր ցուցաբերում մեր նկատմամբ, մեր ընտանիքներում մեզ ասում էին, որ մենք իրավու նք չունենք քննադատելու ուսուցչին: Ներկայում ծնողների մեծամասնությունը երեխայի չհիմնավորված բողոքի դեպքում էլ անցնում է երեխայի կողմը, ինչը սխալ մոտեցում է»,-շեշտեց նա:

Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը» և ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառմանը:

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'