Փոլ Սմիթը անդրարդարձել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ կայանալիք մենամարտին և նշել. «Նախապատրաստական աշխատանքները լավ են ընթանում: Հուսով եմ` Աբրահամը ինձ թերագնահատում է, որովհետև դա հենց այն է, ինչ ես ուզում եմ: Իմ կարծիքով` նրա համար դա պարզապես պաշտպանության փորձ է: Բայց հույս ունեմ, որ նա մեծ ցնցում կապրի»,- մարզիկի խոսքերը մեջբերում է sportsmole.co.uk-ը: