Մադրիդյան դերբի. «Ռեալի» հայտացուցակը
SportԻսպանիայի առաջնության 7-րդ տուրում կայանալու է մադրիդյան դերբին` «Ատլետիկոն» հյուրընկալելու է «Ռեալին»: «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն այս խաղի համար հայտավորել է 20 ֆուտբոլիստի` այդ թվում վնասվածքներից ապաքինված Սերխոի Ռամոսին և Գարեթ Բեյլին:
«Ռեալի» հայտացուցակը
Դարպասապահներ` Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես:
Պաշտպաններ` Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Նաչո, Մարսելո, Դանի Կարվախալ, Ալվարո Արբելոա:
Կիսապաշտպաններ` Թոնի Կրոս, Կազեմիրո, Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Դենիս Չերիշև, Իսկո, Գարեթ Բեյլ:
Հարձակվողներ` Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Խեսե:
«Ատլետիկո»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:30-ին: