Ֆրանսիայում հեղեղումների հետևանքով 13 մարդ է զոհվել
International newstert.am-ը գրում է.
Ֆրանսիայում ուժգին տեղումների պատճառով սկսած հեղեղման հետևանքով զոհվել է 13 մարդ: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, աղետի առաջին զոհերը եղել են Բիոտ շրջանի տարեցների տան 3 բնակիչներ:
Եվս 5 մարդ զոհվել է Մանդելե-լա-Նուպուլ շրջանում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիում մեքենա կայանելու փորձի ընթացքում:
Աղետի զոհեր են դարձել նաև Վալորիս քաղաքի բնակիչներ, որոնց մեքենան մնացել է թունելում:
Եվս մեկ մահացու դեպք է գրանցվել Կաննում, որտեղ խեղդվել է 60-ամյա մի կին: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: