Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը պետք է հետաձգվի: Նման կարծիք է հայտնել Պրահայում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը: Այս մասին հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ես վստահ եմ, որ այս դեպքում ռացիոնալ կլինի Ուկրաինայում հրադադարի ռեժիմին ընթացք տալը»,- նրա խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կարող է «փխրուն իրավիճակը ավելի փխրուն դարձնել»: