Քեմերոնն ակնկալում է, որ ՄԲ խորհրդարանն առաջիկայում կթույլատրի Սիրիայում ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին
International news
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, թե ակնկալում է, որ առաջիկայում երկրի խորհրդարանը կթույլատրի օդուժին ավիահարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին:
Ինչպես տեղեկացնում է RBC-ն, Քեմերոնը հաղորդել է, որ բրիտանական բանակն ու հատկապես հատուկջոկատայինները նախապատվություն կստանան ռազմական բյուջեի վերանայման համար:
Դևիդ Քեմերոնը նշել է, թե ինքն ակնկալում է, որ առաջիկայում Բրիտանիայի խորհրդարանը կհաստատի «Իսլամական պետության» թիրախներին հարվածներ հասցնելու առաջարկը:
Դրանից բացի՝ բրիտանացի վարչապետը հայտարարել է Մերձավոր Արևելքում անօդաչուների թիվը կրկնապատկելու նպատակների մասին, որոնք կբացահայտեն զինյալների դիրքերը:
Մեկնաբանելով ռուսների մասնակցությունը Սիրիայում ահաբեկիչների դեմ իրականացվող գործողություններին, Քեմերոնը հայտարարել է, որ Մոսկվան չպետք է «Իսլամական պետության» դեմ պայքարը փոխի սիրիական հակամարտության կողմերից մեկին աջակցելու համար: