Մարզպետ Մինասյանը՝ Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր
SportՀայաստանի ներկայացուցիչ Մարզպետ Մինասյանը բորնզե մեդալ է նվաճել Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում:
56 կգ քաշայինների պայքարում Մինասյանը երկամարտի 227 կգ (107+120) արդյունքով երրորդն էր: Նրան 7 կգ զիջեց Հայաստանը ներկայացնող Դավիթ Դավայանը, որը փոքր բրոնզե մեդալի արժանացավ հրում վարժությունում:
Առաջին տեղը գրավեց իտալացի Միրկո Սկարանտինոն, որը երկամարտում գրանցեց 249 կգ արդյունք:
Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյաննարծաթե մեդալակիր էր դարձել մինչեւ 23 տարեկանների մրցաշարում: