Հրապարակվել է Ալբանիայի ֆուտբոլի հավաքականի կազմը
SportՖուտբոլի Ալբանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հրապարակել է Հայաստանի ընտրանու դեմ խաղում իր թիմի կազմը:
Արմենպրես-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի համար Բիազին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
դարպասապահներ` Էտրիտ Բերիշա («Լացիո»), Ալբան Հոջա («Պարտիզան»), Օրգես Շեհի («Շկենդերբեու»), պաշտպաններ` Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Արլինդ Այեթի («Բազել»), Նասեր Ալիյի («Բազել»), Լորիկ Ցանա («Նանտ»), Բերատ Ջիմսիտի («Ցյուրիխ»), Էլսեիդ Հյուսայ («Նապոլի »), Ամիր Ռահմանի («Սպլիտ»),
կիսապաշտպաններ` Անդի Լիլա («Ջիանինա»), Ամիր Աբրաշի («Ֆրայբուրգ»), Միգյեն Բաշա («Լյուցեռն»), Էրգյուս Կաչե (ՊԱՕԿ), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա»), Տաուլյանտ Ջակա («Բազել»), Շկելզեն Գաշի («Բազել»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Հերոլինդ Շալա («Սլովան», Լիբերեց), Օդիսե Ռոշի («Ռիեկա»), Էրմիր Լենջանի («Նանտ»), Ալբան Մեհա («Կոնյասպոր»),
հարձակվողներ` Բեկիմ Բալայ («Ռիեկա»), Սոկոլ Չիկալեշի («Բաշակշեկիր»), Արմանդո Սադիկու («Ցյուրիխ»), Համդի Սալիհի («Շկենդերբեու»):
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: