Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը ՀՀ արտգործնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը
PoliticsՀայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը հոկտեմբերի 5-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: ԻնչպեսԱրմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շն որհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպան Ֆարնվորթը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-բրիտանական հարաբերությունների խորացման նպատակով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացումը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը։
Նախարար Նալբանդյանը և դեսպան Ֆարնվորթը անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը և դրա իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։