«Պատերազմ» ԱԺ-ում. Տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկություն
PoliticsՐոպեներ առաջ ՀՀ ԱԺ-ում քվեարկության դրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխություների նախագիծը: 131 պատգամավորներից «կողմ» քվեարկեց 104 պատգամավոր, «դեմ»` 10-ը եւ 3-ը՝ «ձեռնպահ»: Քվեարկությունից հետո նիստերի դահլիճում հուժկու իրարանցում տեղի ունեցավ, հնչեցին գոռգոռոցներ, նիստերի դահլիճից բավական վրդովված դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Ի դեպ, կողմ քվեարկողների մեջ էին մտնում նաեւ ՕԵԿ պատգամավորները, ովքեր մինչ օրս գաղտնի էին պահում, թե ինչպես են քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Սոսե Չանդոյան