Պատգամավորներից ովքեր «դեմ» քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին
PoliticsԹերեւս հայաստանյան ամենահայտնի թատերաբեմում` ԱԺ նիստերի դահլիճում, տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը: Մինչ այդ իրենց պատեպատ տվող պատգամավորներից շատ քչերը «դեմ» քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին: Դեմ քվեարկողների ցանկի մեջ են մտնում Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը և Իշխան Խաչատրյանը: ՕԵԿ խմբակցության մյուս ներկայացուցիչները «ձեռնպահ» են մնացել, իսկ ԲՀԿ անդամները միաձայն «կողմ» են քվեարկել: