ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի համագործակցությունը նախադրյալներ Է ստեղծում «Մեծ Եվրասիայի» համար. Նարիշկին
International newsԸնդհանուր տնտեսական տարածքի ձեւավորման ուղղությամբ ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի համագործակցությունը իրատեսական Է դարձնում Լիսաբոնից մինչեւ Շանհայ «Մեծ Եվրասիայի» ստեղծման հեռանկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հայտարարել Է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ հոկտեմ բերի 6-ին Աստանայում ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական հեռանկարը» միջազգային համաժողովում:
«Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցությունն Էլ ավելի ակտուալ ու իրատեսական Է դարձնում Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ համաեվրոպական տարածքի գաղափարը»,-նշել Է նա:
Խոսնակի կարծիքով՝ «եվրասիական-չինական մեծ նախագծի հաջողության դեպքում Էականորեն կուժեղանա նաեւ Եվրամիության հետաքրքրությունը մեր երկրների հետ ինտեգրացման նկատմամբ»: «Քանզի նախադրյալներ կստեղծվեն Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ եւ Մուրմանսկից մինչեւ Անկարա, Դելի ու Շանհայ «Մեծ Եվրասիայի» ստեղծման համար՝ ինտեգրացիոն այդ մեգանախագծին Հարավարեւելյան եւ Հարավային Ասիայի շահագրգիռ երկրների ներգրավման հեռանկարով»,-ասել Է Նարիշկինը:
Նա նաեւ հայտարարել Է, որ գործնական հարթություն Է տեղափոխվում Չինաստանի հետ ԵԱՏՄ-ի համագործակցությունը ինտեգրացիոն գործընթացների եւ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու զուգորդման ուղղությամբ: «ԵԱՏՄ-ի անդամ բոլոր պետությունները պատրաստակամություն են հայտնել՝ մասնակցելու եվրասիական-չինական նախագծին, եւ այդ համագործակցությունն արդեն գործնական հարթություն Է անցնում»,-ընդգծել Է նա:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Նարիշկինը նաեւ հայտնել Է ԵԱՏՄ-ի ցանցային համալսարանի հայեցակարգի մշակման մասին: «Մոսկվայի պետհամալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ղեկավարությամբ օպերատիվ կարգով մշակվել են ԵԱՏՄ-ի ցանցային համալսարանի հայեցակարգը եւ «Եվրասիական ինտեգրացում» մասնագիտության գծով նոր դասընթացները»,-տեղեկացրել Է Նարիշկինը: Նրա խոսքով՝ «այդ նախագծին մտադիր են մասնակցել ԵԱՏՄ-ի երկրների առաջատար համալսարանները»:
«Անտարակույս, ուսումնագիտական գործընթացում պատշաճ տեղ կզբաղեցնեն նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու համագործակցության հարցերը»,-ասել Է Պետդումայի խոսնակը: