Բելառուսում սկսվել Է վաղաժամկետ քվեարկությունը երկրի նախագահական ընտրություններում
International newsՀոկտեմբերի 6-ին Բելառուսի ավելի քան 6,1 հազար ընտրական տեղամասերում սկսվել Է վաղաժամկետ քվեարկությունը երկրի նախագահի ընտրություններում, որի պաշտոնին հավակնում Է չորս թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում : «Վաղաժամկետ քվեարկությունը կընթանա հոկտեմբերի 6-ից 10-ը, ընտրական տեղամասերը քվեարկության համար բաց կլինեն ժամը 10-ից մինչեւ 14-ը եւ 16-ից մինչեւ 19-ը»,-նշել են ԿԸՀ-ում:
Այստեղ պարզաբանել են, որ վաղաժամկետ քվեարկությանը կարող Է մասնակցել այն ընտրողը, որն ընտրությունների օրը հնարավորություն չունի գտնվել իր բնակության վայրում:
Բելառուսում գրանցված Է շուրջ 7 մլն ընտրող: Երկրում ընտրությունները կճանաչվեն կայացած, եթե դրանց մասնակցի ցուցակներում ներառված քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը: Բելառուսի նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ Է հավաքել քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը:
Բելառուսի նախագահական ընտրություններում քվեարկության հիմնական օրը հոկտեմբերի 11-ն Է: Երկրի նախագահի պաշտոնին հավակնում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկեւիչը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական արշավի ներկայացուցիչ Տատյանա Կորոտկեւիչը, պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Բելառուսի հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչը: