ԵՄ-ի երկրների կողմից պատնեշների կառուցումը չի լուծի միգրացիոն ճգնաժամը, Յունկեր
International newsԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հոկտեմբերի 6-ին հայտարարել Է, որ գաղթականների զանգվածային ներհոսքից զգուշացող Եվրամիության երկրների միջեւ պատնեշների կառուցումը միգրացիոն ճգնաժամի լուծում չԷ, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ինտերնետ կայքին:
«Աներեւակայելի Է, որ 2015 թվականին ԵՄ-ի երկրների առանձին կառավարություններ պարիսպներ են կանգնեցում Եվրամիության ներսում: Ի՞նչ Է դա: Դա Եվրոպայի վերջն Է, եթե այդպես վարվեն բոլորը: Պետք Է առանց ամաչելու քննադատել այն կառավարություններին, որոնք դիմում են այդօրինակ հանճարեղ ճարտարապետական մտահղացմանը»,-ասել Է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:
Դրա հետ մեկտեղ Յունկերը նշել Է, որ ԵՄ-ն «ի վիճակի չԷ ընդունել աշխարհի բոլոր աղքատներին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: