Ռուսաստանը քննադատել է Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԱՏՕ-ի պահվածքը
International newsԱրևմուտքն օգտագործում է ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու միջադեպը Ռուսաստանի դեմ քարոզչական պայքարին ՆԱՏՕ-ին խառնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «ՌԻԱ նովոստին», նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկ ոն:
«Տպավորությունն այնպիսինն է, որ Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը օգտագործվել է ՆԱՏՕ-ին էլ արևմտյան տեղեկատվական քարոզչության մեջ ներառելու համար, ինչի նպատակը Սիրիայում Ռուսաստանի ուժայինների կողմից իրականացող գործողության նպատակները խեղաթյուրելն ու նենգափոխելն է»,- նշել է Գրուշկոն: Նրա հավաստմամբ՝ ռուսական կողմի բացատրություններն անտեսելը հենց խոսում է հոկտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի խորհուրդ հրավիրելու նախաձեռնողների իրական մտադրության մասին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունըհոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտհայտարարություն էր տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝թուրքական օդային տարածքը խախտելու հետ: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը Õ ռանչվել է նախարարություն,որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալիհետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի ուշ ռուսական կողմը հստակեցում մտցրեց իրադրության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որՌուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքըխախտել է սխալմամբ` ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով:
Այնուհետև տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հոկտեմբերի 3-ի ներխուժումից զատ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայիօդային սահմանը նաև հոկտեմբերի 4-ին, սակայն այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն ռուսական կողմից դեռևս չի արվել:
Խնդրի վերաբերյալ հայտարարություն արեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերը՝ ասելով, որ պատահականություն չի համարում ռուսական ինքնաթիռների ներխուժումը Թուրքիայի օդային տարածք: