Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատի իրականացման համար Հայաստանի կարիքն ունենք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական

International news

 Միավորված ազգերի կազմակերպությունն ինքն է խնդրել և հորդորել Հայաստանին մեծացնել իր մասնակցությունը խաղաղապահ գործողություններում` հաշվի առնելով Հայաստանի զինված միավորումների կարգապահության, մասնագիտական բարձր կարողությունների և ներգրավվածության մակարդակը: Այս մասին Արմենպրես-ի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոն Մյուլեն: «Մեր մանդատի իրականացման և աշխատանքների արդյունավետության համար մենք Հայաստանի աջակցության կարիքն ունենք»,-ավելացրեց պաշտոնյան:

Նա ողջունելի համարեց ՄԱԿ-ի Խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում ՀՀ նախագահի հայտարարությունը, որ Հայաստանը հանձն է առել ավելացնել խաղաղասիրական ուժերը, մեծացնել իր գործունեությունը խաղաղապահական գործողություններում: «Դա ի հավելումն է այն օժանդակության, որ Հայաստանն արդեն մատուցում է մի շարք առաքելություններում` աշխատակազմի կամ ռազմական սպաների միջոցով: Կարծում եմ, որ ՄԱԿ-ի արժանահավատության և լեգիտիմության համար, Հայաստանի աջակցությունը և մասնակցությունը չափազանց կարևոր է, և մենք ողջունում ենք այն»,-հայտնեց Էդմոն Մյուլեն` ավելացնելով, որ Հայաստանի դրոշի ներկայությունը մյուս պետությունների դրոշների կողքին նպաստում է միջազգային անվտանգության և խաղաղության հաստատմանը: «Հայաստանի աջակցությունը կարևորվում է ոչ միան մատուցած ծառայության, այլև Հայաստանի պատմության և դրա ընթացքում հաղթահարած մարտահրավերների շնորհիվ»,-շեշտեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ոլորտներում կարող են առաքելություն իրականացնել վերապաստրաստված հայկական խաղաղապահական ստորաբաժանումները` Էդմոն Մյուլեն նշեց. «Նախագահը հայտարարել է երկրորդ մակարդակի հոսպիտալի մասին, որը կարևոր ավանդ է: Այն պահանջում է տեխնիկական աջակցություն, բուժանձնակազմ և բժշկական սարքավորումներ, որը ծախսատար է: Ինչպես նաև մենք գնալով ավելի շատ ուժեր ենք տեղակայում այնպիսի վայրերում, որտեղ ականազերծող միավորումների կարիք է զգացվում պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման համար, որը նույնպես Հայաստանն արդեն առաջարկել է: Մենք նաև մշտապես ուղղաթիռների կարիք ունենք, սակայն, կարծում եմ, Հայաստանն ուղղաթիռներ չի կարող տրամադրել, փոխարենը կարող է ապահովել ինժեներների և հաղորդակցության ոլորտի մասանագետների միավորումներով»: ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով` աջակցությունը կարող է տարաբնույթ լինել` ինչպես զինված միավորումների, այնպես էլ այլ միջոցներով: «Օրինակ, շրջանառվում է տեսակետ, որ Հայաստանը վեր է ածվում վերապատրաստական տարածաշրջանային կենտրոնի, ուստի խաղաղապահ ուժերի վերապատրաստումն այստեղ նույնպես մեծ աջակցություն կլինի»,-ասաց Էդմ ոն Մյուլեն` հավելելով, որ ռազմական օգնությունից բացի, Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչների ներգրավածությունը նույնպես կհամալրի խաղաղապահական առաքելությանը:

Երևանում հոկտեմբերի 5-6-ին անցկացվում է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը: Ֆորումը խաղաղապահական բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն: Հայաստանի Հանրապետությունը ֆորումի անդամ է 2014 թվականից` հանձին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի: Երևանյան համաժողովին մասնակցում է 16 պետությունների 100 ներկայացուցիչներ:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work