ՀՀ ԱԺ փոխնախագահը ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը տարածաշրջանում խաղաղություն քարոզող գործչի խոսք է համարում
PoliticsՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի և տարածաշրջանում խաղաղություն քարոզող գործչի ելույթ էր: ԱԺ-ում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Իր ելույթով մեր պետության ղեկավարը վերահաստատեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն այլընտրանք չկա, և այդ գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ: Նա նաև վերահաստատեց, որ ղարաբաղա-ադրբեջանական համակարտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում: Ադրբեջանը մերժում է համանախագահների և միջազգային հանրության կոչերը՝ սպառնալով տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- ընդգծեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀՀ Նախագահը նաև վերահաստատել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ունենալու է իրավական և ռազմաքաղաքական բոլոր հիմքերը, Ադրբեջանինխաղաղություն պարտադրելու համար:
«Եվ վերջապես, ֆաշիզմի, նացիզմի և այլատյացության դեմ պայքարում չկան մեծ ու փոքր պետություններ: Հայաստանի Հանրապետությունը պայքարել ու շարունակելու պայքարել ընդդեմ խավարի տարբեր դրոևորումների»,- եզրափակեց Շարմազանովը: