Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները չեղյալ են հայտարարել ընտրությունները, որոնց դեմ Էր Կիեւը
International newsԴոնբասի ինքնահռչակ հանրապետությունների՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների լիազոր ներկայացուցիչները՝ Դենիս Պուշիլինը եւ Վլադիսլավ Դեյնեգոն, հայտարարել են, որ համաձայնել են հոկտեմբերի 18-ին եւ դեկտեմբերի 1-ին նշանակված ընտրությունները հետաձգել հաջորդ տարի:
Այդ մասին ասված Է Դոնեցկի նորությունների գործակալության կայքում զետեղված նրանց հայտարարության մեջ:
Կիեւը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տեղական ընտրությունները համարում Էր Մինսկի պայմանավորվածությունների խախտում, քանի որ դրանց անցկացումը չԷր համապատասխանի ՈՒկրաինայի օրենսդրությանը: Չճանաչված հանրապետությունների լիազոր ներկայացուցիչները խոստովանել են, որ այդ որոշումը կապված Է «նորմանդական քառյակի»՝ հոկտեմբերի 2-ին Փարիզում կայացած բանակցությունների հետ:
Միաժամանակ Պուշիլինը եւ Դեյնեգոն հայտարարել են, որ պնդում են իրենց մասնակցությունը Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ օրենքի մշակմանը, ինչպես նաեւ այն, որ, նախքան տեղական ընտրությունները, ՈՒկրաինայի Գերագույն ռադան փոխի երկրի Սահմանադրության մեջ կատարված ուղղումները եւ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում մարտական գործողությունների մասնակիցների համաներում հայտարարի: