Սիրիական օդուժը Հալեպում լուրջ վնասներ է հասցրել ԻՊ-ին
International newsՍիրիայի ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներին Հալեպի և Լաթաքիայի վարչական շրջաններում, որոնց հետևանքով հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` ռուսական ռազմական օդանավերը սիրիական օդային ուժերի հետ համագործակցության արդյունքում թռիչքներ են իրականացրել «Իսլամական պետության» կազմակերպության դիրքերի վրա և հարվածել Հալեպի նահանգում Դեր Հաֆեր շրջանի և ալ Բաբ քաղաքի ԻՊ-ի դիրքերի վրա: Հարվածների հետևանքով ոչնչացվել է ԻՊ-ի ղեկավարների նստավայրերը:
Սիրիական օդուժը հարվածներ է ուղղել Հալեպի Ռաշիդին թաղամասում, Կաբթան ալ Ջաբալ գյուղում, Դարա Ազզա քաղաքում, Բաշքուի և Հարյաթան գյուղաքաղաքներում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով ավելի քան 180 ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները, ռազմական ճամբարները:
Օդային հարվածներ են ուղղվել Թադմուր քաղաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով 20 զրահամեքենաներ և մի քանի զինապահեստներ են ոչնչացվել: Եվս 12 ահաբեկիչներ են սպանվել Լաթաքիայում իրականցված ռազմական գործողությունների արդյունքում: Հարվածներն ուղղվել են Ֆարզ, Սալմա, Աքու, Դրուշան բնակավայրերի վրա: Սպանված ահաբեկիչների մեծամասնությունը թուրքեր ու սադուացիներ են: