Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում երկու թիմեր մրցել են «Սպորտլանդիա»-ում
SportԵրևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի մարզադահլիճում անցկացվել է ՀՀ Անկախության տոնին նվիրված հերթական ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումը՝ «Սպորտլանդիա» մարզական խաղերը, որի շրջանակներում մասնակից «Երևան» և «Ուրարտու» թիմերը ուժերը չափել են 7 խաղային վարժություններում:
Խաղերի բոլոր մասնակիցները (20 երեխա) պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և կրթահամալիրի տնօրինության պատվոգրերով և գավաթներով, ինչպես նաև նախարարության և Սեղանի թենիսի ֆեդերացիայի կողմից ստացել են բասկետբոլի գնդակներ ու սեղանի թենիսի ձեռնաթիեր (ռակետ):
Միջոցառման ավարտին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նախարարության շնորհակալագիր է հանձնել կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանին՝ միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար: