Բուքմեյքերների գնահատմամբ` Ֆրանսիա- Հայաստան խաղի ելքը կորոշվի հենց առաջին խաղակեսում
SportՄիջազգային բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ են ընդունում Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերայում» հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման համար:
Ինչպես հաղորդում է sport-xl.org կայքը, Ֆրանսիայի հաղթանակը գնահատվում է 1.28, ոչ-ոքին` 5.0, իսկ Հայաստանի հաղթանակը` 9.5:
Բուքմեյքերների գնահատմամբ` Ֆրանսիայի հավաքականն, ամենայն հավանականությամբ, մեր ֆուտբոլիստների համար խնդիրներ կստեղծի և հաղթանակ կտանի հենց առաջին խաղակեսից:
Ֆրանսիան «Եվրո-2016-ը» հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում ընտրական I խմբի թիմերի՝ Հայաստանի, Պորտուգալիայի, Ալբանիայի եւ Դանիայի հավաքականների հետ: Այդ հանդիպումից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում մրցելու է ալբանացիների հետ՝ անցկացնելով «Եվրո-2016-ի» վերջին ընտրական խաղը: