Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունների ավելի սրում է կանխատեսում

Politics

Սիրիայի հարցի առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը, ՀՀ ԳԱ ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, սպասելի էր, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով նրանք միշտ էլ եղել են հակառակորդներ են` թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ Հարավային Կովկասում: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը շեշտում է, որ ռուսական օդուժի հայտնվելը Սիրիայի երկնքում անիրականանալի դարձրեց Թուրքիայի առաջնորդի ամենաբաղձալի երազանքներից մեկը` Սիրիայի տարածքում պլացդարմ ստեղծելով պայքարել Ասադի դեմ: «Այս ամենը մեծացնում է լարվածության մակարդակը Սիրիայում: Թուրքիայի բաղձալի երազանքն է եղել օկուպացնելով Սիրիայի տարածքը` ստեղծել, այսպես կոչված, անվտանգության գոտի, որը Թուրքիայի համար պետք է ծառայի պլացդարմ, հետագայում Ասադի դեմ պայքարելու համար: Հիմա, ե րբ ռուսական օդուժը Սիրիայի երկնքում է, այս ծրագիրն անհավանական է դառնում, ինչն էլ կառաջացնի Թուրքիայի զայրույթը Ռուսաստանի նկատմամբ»,-ասաց թուրքագետը:

Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության առաջին նախանշաններն ի հայտ եկան դեռեւս մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում տեղի ունեցավ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը: Թուրքագետը չի բացառում, որ հարաբերությունները լարվածության գերմակարդակով չեն ավարտվի եւ հավանականություն կա, որ Սիրիայում արեւմտյան-թուրքական օդուժի եւ ռուսական օդուժի միջեւ կարող է նաեւ բախում գրանցվել: «Ժամանակին նրանց հարաբերությունները որակել էի աշխարհառազմավարական, եւ երբ պայմանները փոխվում են, կարող են հարաբերությունները սրվել, ինչի ականատեսն ենք մեն ք այսօր: Սա տրամաբանական է, որովհետեւ Թուրքիան եւ ՌԴ-ն այլ դիրքորոշումներ ունեն Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ: Թուրքիան տարիներ շարունակ ամեն ինչ արել է Ասադի կառավարոթյունից ազատվելու համար եւ աջակցել գրեթե բոլոր հակաասադական ուժերին, հատկապես ԻԼԻՊ-ին: Եվ այժմ, երբ Ռուսաստանը ներգրավվել է սիրիական ճգնաժամում, սպասելի է, որ հարաբերությունները կշարունակեն սրվել»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա շեշտեց, որ ներկա դրությամբ Թուրքիան մի քանի ճակատով խնդիրներ ունի եւ արտաքին քաղաքականությունում ունեցած լուրջ պրոբլեմներին զուգահեռ ներքին կյանքում էլ իրավիճակը հարթ չէ: «Նախընտրական պայքարն էլ ավելի կսրի իրադրությունը Թուրքիայում: Թուրքական իշխանությունը հարվածներ է հասցնում Քրդական բանվորական կուսակցությանը, որն էլ իր հնարավորության սահմանում պատասխանում է: Քրդերի դեմ պետական քարոզչական մեքենան շատ կանխամտածված եւ լուրջ աշխատում է ու դրանով ուժեղացնում նախաընտրական հիստերիան: Այս աումով լարվածությունը անխուսափելի է եւ այս պայմաններում  ռուս-թուրքական հարաբերությունների սրումն էլ ավելի է վատթարացնում վիճակը: Այս ամենը Էրդողանի ղեկավարության արկածախնդրական քաղաքականության արյդունքն է: Նա երկու երազանք ունի` Թուրքիայում առանց սահմանափակումների երկրի նախագահ դառնալ, որը համեմատում են սուլթանի հետ, իսկ Մերձավոր Արեւելքում Թուրքիան դարձնել առաջատար պետություն: Երկուսն էլ անիրականանալի են, քանի որ իր երկրի սահմաններից դուրս Թուրքիան անհրաժեշտ ներուժ չունի առաջատար լինելու համար, իսկ երկրի ներսում Էրդողանի կուսակցությունը չունի անհրաժեշտ ա ջակցություն, առաջնորդի վարկանիշն անընդհատ ընկնում է, ինչը վկայում է, որ ներքին կյանքում նույնպես Էրդողանը կարող է տանուլ տալ»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ ներքին կյանքի խնդիրները ազդում են արտաքին կյանքի վրա:

Ինչ վերաբերում է, ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին, որոնք ի տարբերություն երկու երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերությունների լարվածությանը, զարգացում են ապրում, Սաֆրաստյանը շեշտում է, որ դրանք դրական առաջընթաց են գրանցել դեռեւս ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն ներկա դրությամբ ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններում ամենամեծ նախաձեռնությունը կանգ է առել: «Արձանագրում ենք, որ «Թուրքական հոսք» ծրագիր, որը նախատեսում էր ռուսական գազի փոխանցումը Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, չի իրականանում առաջին հեր թին թուրքական իշխանության ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով: Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան Արեւմուտքի ճշման ներքո չի կարողանում այդ ծրագիրն իրականացնել: Ռուսներին խոսք տվեց, բայց խոսքի տերը չկանգնեց»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ դա էլ ավելի կարող է սրել երկու երկրների միջեւ լարվածությունը:

Հասմիկ Հարությունյան

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments