Գերմանիայում սկանդալ Է բորբոքվել ADR հեռուստաալիքում չադրայով ներկայացված Մերկելի կերպարի շուրջ
International newsԳերմանական ADR հեռուստաալիքը ԳՖՀ-ի կանցլերին ներկայացրել Է չադրայով, սակայն հեռուստադիտողները դրանից հետո հեռուստաալիքին մեղադրել են հակաիսլամիզմի մեջ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Չադրայով ներկայացված Մերկելի կերպարը ցուցադրվել Է Bericht aus Berlin ծրագրում, որտեղ քննարկվում Էր փախստականների հարցը:
Հեռուստադիտողները համարել են, որ Գերմանիայի կանցլերի պատկերը հիշեցնում Է այն կերպարները, որոնք օգտագործում Է PEGIDA («Հայրենասեր եվրոպացիները «Արեւմուտքի իսլամացման դեմ») հակաիսլամական շարժումը:
Իր հերթին հեռուստաալիքը մերժել Է մեղադրանքը, ընդգծելով, որ պատկերը կոչված Էր «գրավել մարդկանց ուշադրությունը»:
«Մենք ողջունում ենք բազմաթիվ քննադատական դիտողությունները Բեռլինից երեկվա ռեպորտաժի ժամանակ ներկայացված գրաֆիկայի առնչությամբ. ցավոք, ոչ բոլորն են հավանություն տվել կանցլերի մեր կերպարին կամ նույնիսկ այն ճիշտ չեն հասկացել»,-ասված Է հեռուստաալիքի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: