Չփորձեք ոգեւորվել. Միքայել Մելքումյանը` Ալեքսանդր Արզումանյանին
PoliticsԱԺ նիստերի դահլիճում օրը մեջ տեղի ունեցող «գզվռտոցներն» այլեւս դարձել են սովորական: Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի եւ Միքայել Մելքումյանի միջեւ: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը փորձեց խոսել կարեւոր հարցերի մասին, նա համեմատական անցկացրեց ռուսական լրատվամիջոցներից մեկի միջեւ՝ ասելով, որ ճիշտ կլիներ, որ աշխատելաոճը նմանեցվեր եւ որ մեկ թեմա ընտրվելուց հետո այն մշակվեր, որի վերաբերյալ էլ փորձագետներն իրենց տեսակետը հայտնեցին:
Պատգամավորի այդ առաջարկը դուր չեկավ Ալեքսանդր Արզումանյանին, ով տեղից սկսեց բղավել՝ ասելով, թե «չէ մի չէ, մի հատ էլ Կիսիլյով բերեք Հայաստան, որ էշ- էշ դուրս տա»:
Ա. Արզումանյանի այս խոսքերից վրդովված՝ Մ. Մելքումյանը բորբոքված կոռեկտության կոչ արեց: «Չփորձեք ոգեւորվել: Ես չեմ հասկանում պարոն Արզումանյան, ինչի՞ եք ոգեւորվել»,- դիմելով Արզումանյանին՝ ասաց Մ.Մելքումյանը:
Կիսափոթորակային իրավիճակը հանդարտեցրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Սոսե Չանդոյան