Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ասադին հաջողվեց պահպանել իշխանությունը». Է. Օրդուխանյան

International news

Սիրիայի հարցի առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը, ՀՀ ԳԱ ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, սպասելի էր, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով նրանք միշտ էլ եղել են հակառակորդներ են թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ Հարավային Կովկասում:

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով, սակայն, Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերություները և վարվող քաղաքականությունը բխում է իրենց երկրի ազգային շահերից և եթե դիտարկենք պատմական որոշակի զարգացումներ, ապա կարելի է տեսնել, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական բարդացող զարգացումներից շատ հաճախ Թուրքիային փորձում է փրկել: «Այս տեսանկյունից ներկայումս նույնպես Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների միջև վատթարացումը չի կրում խորքային բնույթ: Իհարկե, տարաձայնություններ, հակասություններ միշտ էլ կարող են լինել, բայց եթե մեծ հաշվով դիտարկենք, ապա այդ երկու պետություններն ավելի շատ փորձում են բալանսի բերել հարաբերությունները, քան հակամարտել: Քաղաքական շահի տեսանկյունից միշտ էլ մերձեցում տեղի ունենում է: Օրինակ՝ մի կողմից երկու պետությունները բանակցում են թուրքական գազամուղի կառուցման շուրջ, մյուս կողմից` «հակամարտում»: Իհարկե, վերջին շրջանում գազամուղի կառուցման մասին չի խոսվում, սակայն չի էլ հնչեցվել, որ այն չեղյալ է հայտարարվել»,- ասում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:

Քաղաքագետի կարծիքով` Թուրքիան այն երկիրն է, որը տիրապեtում է Սև ծովի դարպասներին՝ Բոսֆորի նեղուցին, և դրա շնորհիվ է, որ Թուրքիային մշտապես հաջողվում է բալանսավորված վիճակում մնալ: Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում կայունության պահպանմանը և այդ համատեքստում Իրանի վերադարձին ակտիվ քաղաքականություն, ապա Է.Օրդուխանյանի կարծիքով, այն շահեկան էր ոչ միայն Հայաստանի, այլև սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, ինչը երևաց նաև Արևմուտքի կողմից վարվող քաղաքականության թուլացման հարցում: «Բացի այդ, Իրանը լինելով էներգակիրներով բավականին հարուստ երկիր, նրա ակտիվացումը նշանակում է նաև որոշակի տնտեսական վերադասավորումներ` կապված էներգակիրների արտահանման հետ»,- ասում է քաղաքագետը:

Խոսելով Ռուսաստանի և Իրանի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում Մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիայի ապագայի ծրագրերն ի չիք դառնալու մասին, Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ, երբ Թուրքիան զգա, որ իր շահերին լուրջ վտանգ է սպառնում, բնականաբար, ինքն իր հերթին բանակցություններ կսկսի նախաձեռնել՝ փոխելով ներկայիս հռետորաբանությունը: «Թուրքիան միշտ նման հարցերում, եթե տեսնում է, որ ազգային կամ պետական շահին որևէ սպառնալիք կա, ինքն է օրակարգ փորձում ձևավորել: Ինչ վերաբերում է Ասադի իշխանության պահպանմանը, ապա, իմ կարծիքով, Մերձավոր Արևելքում ներկայիս օրակարգը մի փոքր ճշգրտվել է և կարծեք առաջնային պլան է մղվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը, ոչ թե Արևմուտքի կողմից վարվող Ասադի ռեժիմի տապալմանն ուղղված քաղաքականության շարունակումը: Բայց, պետք է նշել, որ Ասադին հաջողվեց մնալ իշխանության, քանի որ իրադարձությունները ցույց տվեցին, որ նա այն ղեկավարն էր, որը պայքարեց մինչև վերջ»,- ասում է քաղաքագետը:

Օրդուխանյանի կարծիքով, սակայն այս հարցում հետաքրքիր էր այն, որ Ռուսաստանի դիրքոշումը «Իսլամական պետություն» խմբավորման հարցում մի քանի ամսվա ընթացքում փոփոխվեց և եթե սկզբում ռուսական կողմը կարծում էր, թե «Իսլամական պետություն» խմբավորումը չի սպառնում Ռուսաստանին, ապա սեպտեմբերին պարզ դարձավ, որ ռուսական այդ «տրամաբանությունը» փոխվել է և որոշակի սպառնալիք զգալով այն սկսեց պայքարել «Իսլամական պետության» դեմ: Ռուսաստանի դիրքավորումը Մերձավոր Արևելքում և Ասադի ռեժիմի պահպանմանը նպաստելը բխում է իր աշխարհաքաղաքական շահերից, ասում է քաղաքագետը, քանի որ, եթե Ասադը հեռանա իշխանությունից, ապա Ռուսաստանը կկորցնի մուտքն ու ազդեցությունը Միջերկրական ծով, ուստի, մեծ հաշվով, սա էր պատճառը, որ Ռուսաստանն ստիպված եղավ ներքաշվել այս պայքարի մեջ: Ինչ վերաբերում է հարցին, թե հետագայում կրկին Ասադին իշխանությունից հեռացնելու հարցը կդառնա՞ օրակարգային, թե՞ ոչ, Է.Օրդուխանյանի կարծիքով, ցույց կտա ժամանակը, բայց այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Ասադին հաջողվեց պատերազմի գնով պահպանել իր իշխանությունը:

Արմինե Գրիգորյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work