ԻՊ-ն Իրաքում նավթահոր է պայթեցրել
International news«Իսլամական պետության» ահաբեկիչներն Իրաքի Քիրքուք նահանգի նավթային դաշտում նավթահոր են պայթեցրել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` պայթյունի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել: Քրդական փեշմերգա ուժերը Խաբազա նավթային դաշտի վրա վերահսկողություն են հաստատել հունվարից:
Մյուս կողմից, Անբարի նահանգի խորհրդի ղեկավար Սաբահ Քարհութը տեղեկացրել է, որ իրաքյան ուժերն ազատագրել են Ռամադի քաղաքի Զանքուրա շրջանը, ինչպես նաև քաղաքի Ալբու Ռիշա շրջանի խոշոր հատվածներ: Ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ը խոշոր վնասներ է կրել:
Ռամադի քաղաքում իրաքյան ուժերը լայնածավալ գործողություններ են իրականացնում` նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել այնտեղ: Ռազմական գործողություններին մասնակցում է տեղի ոստիկանությունը, բանակը, ահաբեկչության դեմ պայքարի համակարգը, ազգային կամավորական խմբեր: