Նոր Սահմանադրությունը քաղաքական մենաշնորհը բացառելու հնարավորություն է տալիս. Վարդան Այվազյան
PoliticsԱնդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողներին ասաց, որ նոր Սահմանադրությունը քաղաքական մենաշնորհը բացառելու հնարավորություն է տալիս,- հայտնում է Orer.am-ը:
«Սահմանադրական փոփոխությունների նախագծի նպատակն է զգալիորեն բարելավել Հայաստանի գործող սահմանադրությունը:
Չի եղել այդպիսի դեպք, որ համամասնական ընտրությունների արդյունքում քաղաքական մեկ ուժ մեծամասնություն ստանա»,- նշում է նա և հավելում, թե չի հասկանում՝ ինչո՞ւ են հիմա որոշ ուժեր դեմ արտահայտվում համամասնական ընտրական համակարգին: