Հունաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց Ցիպրասի կառավարությանը
International newsՀունաստանի նորընտիր խորհրդարանը վստահություն է հայտնել Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը, նրան աջակցել են 300 պատգամավորներից 155-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հոկտեմբերի 8-ին հաղորդել է Reuters-ը:
Ցիպրասին վստահություն են հայտնել միայն կառավարության մեջ մտնող կուսակցությունները՝ ՍԻՌԻԶԱ-ն եւ «Անկախ հույները»: Մնացած կուսակցությունները դեմ են քվեարկել: Այժմ նախարարների կաբինետն իրավունք ունի սկսել աշխատանքը, քանի որ դրանից առաջ նրան հարկավոր էր ապահովել խորհրդարանի աջակցությունը օրենսդիր գործունեություն իրականացնելու համար:
Քվեարկությունից առաջ խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում Ցիպրասը հավաստիացրել է, որ կառավարությունը մտադիր է կատարել հարկատուների հետ ձեռքբերված բոլոր համաձայնությունները: Նա նաեւ խոստացել է լուծել բանկերի վերակապիտալացման հարցը եւ աստիճանաբար «վերափոխել Հունաստանը»:
Բացի այդ, կառավարության ղեկավարը խոստացել է թեթեւացնել սակավ ապահովված քաղաքացիների սոցիալական բեռը, ինչպես նաեւ շարունակել բանակցությունները Հունաստանի պարտային բեռը թեթեւացնելու շուրջ: