ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոնգրեսականների` Ադրբեջանից կաշառվելու գործի վերաբերյալ զեկույց է հրապարակել
International newsԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 70-էջանոց զեկույց Ադրբեջանի ներգրավվածությամբ կոնգրեսականների կոռուպցիոն գործի առնչությամբ: Զեկույցին կցված է նաև հանձնաժողովի կողմից իրականացված հետաքննության 1000 էջից բաղկացած արդյունքը: Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի հրապարակած զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Մենք ողջունում ենք Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը կառավարության թափանցիկության և հաշվետվության հարցում»,- այս առնչությամբ ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը՝ նշելով, որ զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան ամբողջությամբ ստանալ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է օտարերկրյա բռնապետը փորձում մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ ժողովրդավարական համակարգը: