Ադրբեջանում իսլամիզմի աճը լուրջ քաղաքական վտանգներ է պարունակում. քաղաքագետ
International news«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ, Ադրբեջանում հ ետզհետե նկատվում է իսլամիստական տրամադրությունների աճ, ինչը հետագայում հղի է լուրջ քաղաքական հետևանքներով: «Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ երկրում իսլամիզմի աճը իր մեջ շատ լուրջ քաղաքական վտանգներ է պարունակում, որոնց դեմ նրանց դեռևս հաջողվում է պայքարել: Ներկայումս ես դժվարանում եմ ավելի ճշգրիտ գնահատական տալ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այնտեղի խելամիտ սոցիոլոգիական և քաղաքական վերլուծաբանները արդեն տևական ժամանակ է ձերբակալված են կամ գտնվում են արտասահմանում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` լրագրողների հետ հոկտեմբերի 8-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետը`հավելելով, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հետագայում կախված կլինի նավթի համաշխարհային գների հետ կապված իրավիճակից և Ռուսաստանի Դաշնություն-Արևմուտք հարաբերությունների հետագա զարգացումներից: