Ռուսական օդուժի հարվածներից նվազել է ահաբեկչական խմբավորումների մարտունակությունը
International newsՌուսական օդուժի հարվածներից հետո նվազել է «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների մարտունակությունը: Այս մասին նշել է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդ Ալլահ Այուբը:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա նաև ավելացրել է, որ այսօր Սիրիայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել` նպատակ հետապնդելով ոչնչացնել ահաբեկիչների հավաքատեղիները և ազատագրել տարածքները, որոնք տուժել են ահաբեկիչների հանցագործություններից:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռուսական օդուժը Սիրիայի օդուժի հետ համագործակցության արդյունքում հարվածներ է հասցրել Հալեպի նահանգի Ադնան, ալ Աթարիբ, Դեր Հաֆեր, ալ Բաբ բնակավայրերում ԻՊ-ի դիրքերին: Հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են տասնյակ զրահամեքենաներ, տեխնիկա, զինապահեստ:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել էհարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ուուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռա կոծվել են ծովից: