Սիրիական բանակը ռուսական օդուժի հետ ռմբակոծել է երկրի արևմտյան շրջանները
International newsՍիրիական բանակը ռուսական օդային ուժերի աջակցությամբ հոկտեմբերի 8-ին հարձակում է գործել Սիրիայի արևմուտքում գտնվող ալ Ղաբ դաշտավայրի վրա:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:
Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանի խոսքով, ցամաքային ուժերը ռմբակոծել են ընդդիմադիր ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքները, իսկ ռուսական ուժերը հարվածել են օդից:
Ընդդիմադիր ապստամբները, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները, Սիրիայի արևմտյան շրջաններում հաջողությունների էին հասել հուլիս ամսին, և սիրիական ուժերը ստիպված նահանջել էին:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ռուսական օդուժը Սիրիայի օդուժի հետ համագործակցությամբ հարվածներ է հասցրել Հալեպի նահանգի Ադնան, ալ Աթարիբ, Դեր Հաֆեր, ալ Բաբ բնակավայրերում ԻՊ-ի դիրքերին: Հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են տասնյակ զրահամեքենաներ, տեխնիկա, զինապահեստ: