Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆրանկոֆոնիա, ԼՂ հակամարտություն, փախստականների խնդիր. Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցն «Արմենպրես»-ին

Society

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք նախարարական համաժողովին ընդառաջ բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններին, համաժողովից ունեցած ակնկալիքներին, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրների դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

-Կասե՞ք խնդրեմ եմորոնք են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև մերձեցման հիմքերը։  

-Նախևառաջ, առկա է ֆրանսիական մշակույթի և լեզվի հետ կապվածությունը, որն, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել Ֆրանկոֆոնիայի մեր ընկալման վրա: Առկա է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն միահյուսված ամուր կապ և խորը բարեկամության զգացում, որը մերձեցնում է երկու ժողովուրդներին: Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ:

Հայ հասարակության մեջ լայն տարածում ունեցող ֆրանկոֆիլիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ հանդիսանում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքը: Դրան հավասարապես նպաստում է նաև այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի և այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը և շատ այլ երկրներ:

Այդ բոլոր դրդապատճառները հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի մերձեցման համար:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատես եղանք  Ֆրանկոֆոնիայում տեղի ունեցած վերափոխումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծմանը, 1998թ.-ին պրն Բուտրոս Ղալիի ընտրությանը՝ որպես կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Այդ վերափոխումները խոսում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` համաշխարհային բեմահարթակում ակտիվ դերակատար հանդես գալու պատրաստակամության մասին:

2000թ. Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ Բամակոյի հռչակագրի ընդունումով Ֆրանկոֆոնիան արտահայտեց իր կամքը` համամարդկային նշանակություն ունեցող ուղերձով հանդես գալու վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիան համերաշխության և համագործակցության կազմակերպություն է, որի շրջանակներում անդամ-պետությունները և կառավարությունները հավասար հիմունքերով կարող են զարգացնել իրենց  հարաբերությունները տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրի ոլորտներում:

Ֆրանկոֆոնիան շարունակում է իր ընդլայնումը նաև այն երկրների հաշվին, որտեղ ֆրանսերենը թեև պետական լեզու չի հանդիսանում, սակայն մշակութային և լեզվական բազմազանությունը դասվում է առաջնահերթությունների շարքում։

-Ո՞րն է Ձեր անձնական ներդրումն այդ Հայաստան - Ֆրանկոֆոնիա հարաբերությունների զագացման գործում։

-1999 թվականից սկսած, զբաղեցնելով Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը, քայլեր եմ ձեռնարկել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգարվվածությունը խթանելու ուղղությամբ: 2004թ. Ուագադուգուի գագաթնաժողովում Հայաստանը նախ ստացավ դիտորդ-երկրի կարգավիճակ: Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերեն լեզվի ամրապնդման և Հայաստանում ֆրանկոֆոն կյանքի խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը նպաստեցին, որ 2008 թ.-ի Քվեբեկի (Կանադա) գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստÕ �նա: 2008 թ.-ին ստանձնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ արդեն նախարարի կարգավիճակով, մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի այդ գագաթնաժողովին:

Այդ ժամանակից ի վեր որո՞նք են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններում կարևորագույնիրադարձությունները։

-Ֆրանկոֆոնիայում մեր ներգրավման գործընթացը շարունակվեց. եւ ես ուրախ եմ, որ   ներկայում Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։

2012թ. Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, որով հաջողությամբ պսակվեց հանուն  Ֆրանկոֆոնիայի և նրա հիմնարար արժեքների և նպատակների՝ մեր նախաձեռնած գործընթացը։

Հարյուրավոր մշակութային և կրթական  միջոցառումներով ուղեկցվող Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում են հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Միայն 2015 թ.-ին դրան նվիրված շուրջ 450 միջոցառումներ են կազմակերպվել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

2012 թ. Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև ստորագրված ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիրն ուղղված է ֆրանսերեն լեզվի ուսուցումը մեր կրթական համակարգում և ֆրանսերենի դերը մեր համալսարաններում ամրապնդելուն:

Զգալի զարգացում է ապրել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցությունը:  Այս համատեքստում նշեմ, որ  2011 թ. Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովը:

Ամրապնդվել են Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Խորհրդարանի միջև կապերը։ Դրանով մեր համագործակցության մաս դարձավ նաեւ այդքան անհրաժեշտ միջխորհրդարանական հարթակը: 2014 թվականի հուլիսին Հայաստանի Խորհրդարանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին` լիիրավ անդամի կարգավիճակով, այդ մերձեցման տրամաբանական արդյունքն էր:

Իհարկե, այս բոլոր փաստերը մեր երկրում Ֆրանկոֆոնիայի ներկայության ամրապնդման դրսեւորումներ են:

Ավելին, մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնում Հայաստանին՝ զարգացնել հարաբերությունները այդ անդամ-պետությունների հետ, մասնավորապես, ամրապնդել կապերն Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ:

Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը:

Այդ առումով կարևոր է ընդգծել մեզ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը կապող գործընկերության որակական կողմը: Հայաստանը լիովին ներգրավված է կազմակերպության տարբեր կառույցների աշխատանքներում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչը՝ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի համագործակցության եւ ծրագրավորման հանձնաժողովում:

2015 թ. հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի անցկացումը կարևոր իրադարձություն է կազմակերպության կյանքում և ևս մեկ առիթ՝ հավաստելու մեր հանձնառությունը Ֆրանկոֆոնիային:

Մենք շնորհավորում ենք տիկին Միկայել Ժանին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Փարիզում կայացած մեր առաջին հանդիպման ժամանակ ինձ հնարավորություն ընձեռնվեց ընդգծելու Ֆրանկոֆոնիայի գործունեության և առաքելության շուրջ մեր պատկերացումների ընդհանրությունը: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը նրա առաքելության իրականացման գործում: Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր կողմից արված հայտարարության համար։

Դրան հաջորդած հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ ես ես ուրախ եմ, որ նախարարական հանդիպմանը հաջորդելու է գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան։  

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կայանալիք Նախարարական համաժողովից:

-Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի հանդիսավոր բացումը կկատարվի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այս համաժողովը մեզ հնարավորություն կընձեռի մտքեր փոխանակել արդի խնդիրների շուրջ: Այդ խնդիրների շարքում կենտրոնական տեղ են զբաղեցնում քաղաքական ճգնաժամերը, որոնք չեն շրջանցել նաև Ֆրանկոֆոն տարածաշրջանը: Մենք քննարկելու ենք այդ խնդիրները և այս համատեքստում վերահաստատելու ենք մեր աջակցությունը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի գործադրած ջանքերին` աջակցելու ժողովրդավարության եւ կայունո ւթյան հաստատման ուղիով զարգացող երկրներին։ Օրակարգային են նաև փախստականների և գաղթականների տեղաշարժի և նրանց խոցելի կարգավիճակի հետ կապված խնդիրները, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում:

Այս գործընթացները վերաբերում են ֆրանկոֆոն տարածաշրջանի բազմաթիվ երկրներին։ Այս առնչությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը նույնպես զերծ չի մնացել այդ գործընթացներից  և վերջին ժամանակաշրջանում ընդունել է շուրջ 17000 փախստականներ Սիրիայից:

Նախևառաջ, մեր պարտականությունն է հարգել փախստականների և տեղահանվածների արժանապատվությունը, ինչպես նաև երաշխավորել նրանց պաշտպանությունը, ինչն ամրագրված է Սեն Բենիֆասի հռչակագրում: Մենք նաեւ պարտավոր ենք նպաստել միգրացիոն տեղաշարժերի պատճառ հանդիսացող գործոնների նվազմանը:Հաշվի առնելով, որ այդ գաղթականների մեծ մասը զինված հակամարտությունների գոտիներից են գալիս, անշուշտ, մեր համար առաջնահերթություն պետք է դառնա այդ տարածաշրջաններում անվտանգության, կայունության վերականգնումը։ Ի վերջո, առկա է ահաբեկչության չարիքը՝ հանձինս Դաեշի եւ ահաբեկչական այլ խմբերի, որոնք սպառնում են քաղաքակիրթ աշխարհին: Անհրաժեշտ է անողոք պայքար մղել այս չարիքի դեմ։

Սրանք են այն մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք, եւ որոնց շուրջ Ֆրանկոֆոնիան պետք է շարունակի մշակել իր դիրքորոշումները եւ առաջարկի լուծումներ՝ իր միջազգային գործընկերների հետ համատեղ:

Անշուշտ, այս խնդիրները առանցքային տեղ են զբաղեցնելու Երևանում կայանալիք նախարարական համաժողովի քննարկումներում: Հուսով եմ նաև, որ նախարարները կարծարծվեն հասարակություններում առկա ատելության և այլատյացության մթնոլորտի դրսևորումների դեմ պայքարը։ Նման միջավայրն է ստեղծում այն երևույթները, որոնց ես արդեն անդրադարձա: Սա ևս մարտահրավեր է, որի դեմ պետք է արձագանքել։ Հակառակ դեպքում, դա կարող է անխուսափելի, ողբերգական հետևանքներ ունենալ:

Այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը մեզ առավել քան երբեւէ մատնացույց է անում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Մեր համար մեծ կարևորություն ունեցող մյուս առանցքային հարցը, որը նույնպես ընդգրկված է օրակարգում, վերաբերում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, որին նվիրված է լինելու նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք ՝ կլիմայական հարցերին նվիրված գագաթնաժողովը:

Այս առումով կցանկանայի արժևորել Ֆրանկոֆոնիայում Սենեգալի նախագահության կողմից սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում այդ հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի ունեցավ Սենեգալի Հանրապետության նախագահ պարոն Մակի Սալի բարձր հովանու ներքո:

Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին՝ Ֆրանսիայի և Մադագասկարի հետ համատեղ, մենք այս կապակցությամբ համապատասխան նախառեռնությամբ ենք հանդես գալու։

Այս ամենը վկայում է ֆրանկոֆոն պետությունների համախմբման մասին, որն էլ հանդիսանալու է համաժողովի հաջողության գրավականը:

-Կարո՞ղ եք ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիրքորոշումը մեր տարածաշրջանի հիմնահարցերիվերաբերյալ:

-Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես ուշադրության կենտրոնում է: Այս առումով կարևոր է անդրադառնալ Լեռնային  Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին և մեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների առնչությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: Մենք խստորեն դատապարտում ենք իրավիճակի նմանօրինակ սրումը:

Ադրբեջանի կողմից համակարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սանդրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների առաջարկության մերժումը վկայում են իրավիճակի սրման համար Ադրբեջանի կրած պատասխանատվության մասին։ Բաքուն խոչընդոտում է այս խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Հայաստանը շարունակում է կառուցողական կերպով ներգրավված մնալ բանակցային գործընթացում և  ԵԱՀԿ  Մինսկի խմբի երեք համանախագահների հետ միասին շարունակում է ջանքերն՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Դակարում Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի ժամանակ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։

Նրանք նաև կոչ են արեցին հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման  գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն, և ներառում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության արդար և հարատև կարգավորման հիմք։

-Ունեցե՞լ եք արդյոք առանձնահատուկ հարաբերություններ Ֆրանկոֆոնիայի որևէ գործչի հետ:

-Անկասկած։ Զարմանալի չի լինի, եթե նշեմ նախագահ Աբդու Դիուֆին` մի նշանավոր անձնավորություն, ով մեծապես նպաստել է Ֆրանկոֆոնիայի տարածմանը: Ավելի քան տասը տարի նա արժանապատվորեն ղեկավարեց կազմակերպությունը:Նա առաջնորդող դեր կատարեց  Ֆրանկոֆոնիային  Հայաստանի անդամակցության ողջ գործընթացի ժամանակ: Այս համատեքստում ես նրան ավելի լավ ճանաչեցի և գնահատեցի նրա մարդկային որակները: Հիշում ենք 2010թ. ապրիլին կայացած նրա պաշտոնական այցը Երևան։  Զգացված էինք այն  հետաքրքրությամբ, որ նա դրսևորում էր հայ ժողովրդի, մեր մշակույթի և պատմության նկատմամբ:

Ես հավասարապես կցանկանայի նշել իմ անձնական մտերմությունը Ֆրանկոֆոնիայի առաջին գլխավոր քարտուղար պրն. Բուտրոս Ղալիի հետ, ում հետ անձնամբ ծանոթ եմ դեռ 1990-ական թվականներից:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք միջազգային բեմահարթակում ֆրանկոֆոնիայի դերի առավել բարձրացման առումով:

-Ֆրանկոֆոնիայի շարունակական ընդլայնումը տարբեր մայրցամաքներ ներկայացնող երկրների հաշվին՝ վկայում է ողջ աշխարհում նրա գրավչության մասին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ազդեցիկ դեր ունի միջազգային հարաբերություններում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Վստահ ենք, որ նրա ազդեցությունը առավել կմեծանա: Հենց նման հավակնությամբ է, որ անդմամ երկները տեսնում են կազմակերպության ապագան:

 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank