Ղազախստանը եւ Ուկրաինան, «չնայած դժվարություններին», կշարունակեն համագործակցել
International newsՂազախստանը եւ Ուկրաինան, չնայած դժվարություններին, հնարավորություններ են գտնում համագործակցությունը շարունակելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնլում Է Արմենպրես-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հոկտեմբերի 9-ին Աստանայո ւմ կայացած հանդիպմանը:
«Այժմ, երբ հասկանալի պատճառներով ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազել Է, Էներգակիրների գներն ընկել են, առկա են պատժամիջոցները եւ հակամարտությունների դժվարությունները, բայց, չնայած դրան, մենք փոխըմբռնում եւ հնարավորություն ենք գտնում շարունակելու մեր համագործակցությունը»,-նշել Է Նազարբաեւը:
Ինչպես հաղորդել Է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրությունը: «Պետությունների ղեկավարները կարծիքներ փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ հարցերի, ներառյալ Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության եւ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: