ԵՄ-ն սկսել է փախստականներին տեղաբաշխել նոր ծրագրի համաձայն
International newsԵվրամիությունը սկսել է փախստականներին տեղաբաշխել նոր ծրագրով, որը համաձայնեցվել է սեպտեմբերին Բրյուսելում:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` ներգաղթյալների առաջին խումբը հոկտեմբերի 9-ին ուղևորվել է Իտալիա և Շվեդիա: Սկանդինավյան երկիր է ուղևորվել ընդամենը 19 մարդ, որոնք բոլորն էլ աֆրիկյան Էրիթրեա պետության քաղաքացիներ են:
Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոյի խոսքով` առաջիկա շաբաթներին ևս 100 փախստական Իտալիայից կուղևորվեն Գերմանիա, Նիդեռլանդներ և ԵՄ այլ երկրներ:
ԵՄ 22 երկրի ՆԳ նախարարները սեպտեմբերին միաձայն կողմ են արտահայտվել 120 000 փախստականի` ԵՄ երկրներում տեղավորելու ծրագրին: